Սև կեռնեխ (Черный дрозд,
Turdus Merula) - այս թռչունին ճանաչել այնքան էլ դժվար չէ,
ճնճղուկից երկու անգամ մեծ է, և նույնքան փոքր է արջնագռավից (галка): Արուն
ամբողջությամբ սև է, դեղին-նարնջագույն կտուցով և նույնպիսի օղակով աչքի շուրջը: Երիտասարդ թռչունը և էգը շագանակագույն են, մուգ պոչով և համեմատաբար ավելի բաց գույնի կոկորդով ու փորիկով: Ամառը սիրում է բնակվել փշատերև, խառը, իսկ հարավում՝ լայնատերև անտառներում, ձորերում, ինչպես նաև բարձիթողի այգիներում և պուրակներում: Այդպիսի վայրեր նա զբաղեցնում է ամբողջ Եվրոպայում, Ռուսաստանի եվրոպական հատվածում և Կովկասում: Որոշ թռչուններ էլ նախընտրում են քաղաքային միջավայրը և ապրում են մարդկանց կողքին՝ հրաժարվելով նույնիսկ տաք երկրներ ճանապարհորդելուց: Սև կեռնեխին այնքան էլ դժվար չէ ուտելիք հայթայթելը, չէ՞ որ նա «ամենակեր» թռչուն է: Ուտում է տարբեր միջտներ, որդեր, սերմեր և հատապտուղներ, բայց սիրված ճաշատեսակը, այնումաենայնիվ, որդերն են: Իր բույնը սև կեռնեխը հյուսում է գավաթի նման, երբեմն 8 մ բարձրության վրա, երբեմն էլ շատ ցածր ծառերի ճյուղերին, կոճղերին, նույնիսկ գետնին՝ ծառերի արմատների միջև:
Քաղաքաբնակ կեռնեխները կարող են նույնիղկ զավթել բաց պատշգամբում դրված ձեր ծաղկամանը կամ որոշ ժամանակ անգործության մատնված դույլը: Առավոտ շուտ և երեկոյան՝ մութն ընկնելիս, սև կեռնեխը սիրում է երգել: Նրա երգը նման է ֆլեյտայի տխուր եօևէջներին: Բայց այդ գեղեցիկ մեղեդիից բացի սև կեռնեխը երբեմն սուր ճիչեր է արձակում, երևի այդ էլ տրամադրության պակասից է:
Երևանում նրան կարելի է հանդիպել ձմռանը, օրինակ, բուսաբանական այգում:
No comments:
Post a Comment