Wednesday, July 31, 2019

Ծովային որոր (Larus marinus)



Ծովատառեխյան որորին անվանում են ծովային որոր: Նրանք ապրում են լճերի և գետերի մոտ, հազվադեպ են ծովափից շատ հեռանում: Որորները հետևում են նավերին, ոչ թե որ սիրում են ծովը կամ նավը, այլ որովհետև սիրում են ուտելիքի 
մնացորդները, որոնք մարդիկ գցում են ծովը: Որորները աղբ հավաքողներ են:
Շատ հաճախ որորները մնում են նավամատույցի կամ ափի շուրջը` ուտելիք որոնելու: Ուտելիք գտնելուն պես սկսում են ուտել: Նրանք սիրում են ուտել: Որորը ուտում է համարյա ամենի ինչ: Եթե սատկած ձուկ է լինում ափին, ապա այն այդտեղ երկար չի մնում: Որորները մտածում են, թե դա իրենց համար է եկել: Երբ ուրիշ որորներ տեսնում են, որ մի որոր իջնում է ինչ-որ բանի հետևից, նրանք հետևում են իրենց ընկերոջը: 
Նրանք սովորաբար կռվում են ցանկացած փոքր բանի համար: Շուտով ոչինչ չի մնում ափին: Որորները մարդկանց լավ ընկերներն են, որովհետև օգնում են մաքրել ափը: 
Երբեմն որորը խխունջ է գտնում ծովափին: Բայց նրանք իրենց կտցով չեն կարողանում բացել խխունջը: Այդ պատճառով վերցնում են խխունջը և մեծ արագությամբ թռչում վեր: Երբ տեսնում են ժայռեր կամ խորդուբորդ ճանապարհ, վերևից գցում են խխունջը, որն էլ ջարդուփշուր է լինում ու բացվում: Դրանից հետո որորը իջնում է ցած: Նա գիտի` եթե արագ չիջնի ցած, ապա ուրիշ որոր կգտնի և կուտի խխունջը:
Կա տարօրինակ պատմություն որորների և նրանց ուտելիքի մասին: Կա տարվա մեջ մի ժամանակ, երբ որորներ շատ են անհանգստանում ուտելիքի մասին. երբ նրանք ունենում են ձագուկներ: Յուրաքանչյուր հասուն որոր իր կտցին ունի կարմիր կետ: Ձագուկները դուրս գալով ձվից` սկսում են կտցահարել իրենց ծնողների կտցի կարմիր կետը: Դա ազդանշան է, որպեսզի նա սկսի կերակրել ձագուկին: 
Տարօրինակն այն է, որ ձագը չի սկսում ուտել, քանի դեռ չի գտել կարմիր կետը: 
Եթե նա չգտնի կարմիր կետը, պարզապես սովամահ կլինի: Դու կարող ես փորձել կերակրել որորի ձագին: Բայց դու պետք է ցույց տաս նրան ինչ- որ կարմիր բան:
Այն ժամանակ, երբ ձագը լքում է բույնը, նա այլևս չի անհանգստանում կարմիր կետի մասին: Նա թռչում է, որ օգնի մաքրել ծովափը:

Friday, July 26, 2019

Մեծ Խայտաբղետ Փայտփոր (Dendrocopos major)



Շատ տարածված է բոլոր անտառներում և այգիներում, եթե լինես մի փոքր քաջալուրջ ապա անպայման կնկատես նրան: Այս փայտփորի մարմնի վերևի հատվածը սև է, ուսափետուրները խոշոր բծերով, ներքևից մարմինն ամբողջովին դարչնագույն է, իսկ պոչուկի ներքևի հատվածը կարմիր: Թռչում է ալիքաձև, սնվում է անողնաշարավորներով և սերմերով: Սնունդը հայթայթում է իր փորած ծառերի փչակներից: Շատ աշխատասեր է: Առավոտից մինչև ուշ գիշեր կարող ենք լսել նրա թխկթխկոցները: Փայտփորին անվանում են ծառերի բժիշկ, քանի որ փորելով ծառերի կեղևը, բացի սնունդ հայթհայթելուց վերացնում են ծառի համար վնասակար միջատներին: Բնադրում է ծառերի փչակում, ձվադրում է 4 - 7 հատ, ձվերը լինում են սպիտակ:

Monday, July 22, 2019

Սովորական հողմավար բազե (Falco tinnunculus)


Իմ արտաքին տեսքը: Ես մեծ հողմավար բազե եմ, իմ էգերն ու արուները տարբերվում են փետրաշերտի գունավորմամբ: Արուների գլուխը, պոչի վերին մասը և պոչը մոխրագույն են: Էգերն ունեն շագանակագույն գլուխ ու մեջք, նաև շագանակագույն պոչ՝ սև զոլերով: Էգերի թևերը զոլավոր են, իսկ արուներինը՝ պուտավոր: Եվ արուները, և էգերը ունեն բեղեր և մարմնի ներքևի բաց դարչնագույն հատվածում՝ մուգ գույնի պուտեր: Էգերի մարմինը ավելի մուգ է և պուտավոր, քան արուներինը: Եվ արուները, և էգերը ունեն դեղին ոտքեր և սև կտուց:
Իմ տարածվածությունը: Ինձ կարելի է հանդիպել գրեթե ամբողջ Եվրոպայում, Ասիայում, Միջին Արևելքում և Աֆրիկայի որոշ մասերում: Հայաստանում ինձ կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք:
Իմ սնունդը: Ես որսում եմ փոքր կաթնասուններ, միջատներ, անձրևորդեր, մողեսներ և այլ թռչուններ: Ես որս եմ անում նստած դիրքից կամ թռիչքի ժամանակ:
Իմ չուի վարքը: Ես կատարում եմ մասնակի միգրացիա: Աշնանը ես չվում եմ դեպի հարավ՝ Արևմտյան Եվրոպայից գնում եմ Իսպանիա, Արևելյան Եվրոպայից Իտալիայով դեպի հարավ, և Հարավային Ասիայից Միջին Արևելքով այնքան հեռու, որքան Աֆրիկան է:
Իմ զվարճալի փաստը: Ես աշխարհում ամենատարածված և բազմաքանակ հողմավար բազեն եմ :
Իմ պահպանության կարգավիճակը: Չնայած նրան, որ տեսակի որոշ պոպուլյացիաներ վերջերս սկսել են նվազել, այն ունի «նվազագույն վտանգ» կարգավիճակը:

ԽԱՂՏՏՆԻԿ (Motacilla alba)


Ես քեզ կծանոթացնեմ ևս մեկ շատ գեղեցիկ, փոքրամարմին թռչնի հետ, նրա անունն է Խաղտտնիկ: Տարբերում ենք խաղտտնիկների մի քանի տեսակ՝ դեղին, սպիտակ, դեղնագլուխ և լեռնային: Այս թռչունը վարքով շատ անզգույշ է, համարվում է տարածված թռչուն: Թռվռում-քայլում է արագ-արագ, մանրաքայլերով, պոչը վեր ու վար շարժելով: Մարմնի դիմային մասը մոխրագույն է՝ դեղին ու դարչնագույն նախշերով: ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, իսկ որոշ տաք շրջաններում` նաև նստակյաց։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է ամենուր, հաճախ բնակություն է հաստատում քաղաքներում, ավաններում և գյուղերում։ Սովորաբար հանդիպում է զույգերով նաև փոքր խմբերով։ Բնադրվում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտերից, տեղադրում փչակներում, պատերի ճեղքերում, շենքերի տանիքներին, քարերի արանքներում։ Դնում է 5-6 սպիտակ մոխրագույն պտերով ձվեր։ Սնվում է որդերով, խխունջներով և այլ մանր անողնաշար կենդանիներով։ Օրվա մեծ մասը անցկացնում է գետափերի, լճափերի տարածքում:

Friday, July 19, 2019

Սև կեռնեխ (Turdus merula)



Սև կեռնեխ (Turdus merula), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Սև կեռնեխի արուի փետրավորումը լրիվ սև է, կտուցը, կոպերը նարնջագույն են, էգերը և երիտասարդ առանձնյակները մոխրագույն են` սև կտուցով։ Քաշը` 75-120 գ, թևի երկարությունը` 117-143 մմ։
ՀՀ-ում նստակյաց թռչուն է։ Բնակվում է առավելապես սաղարթավոր խիտ անտառներում, այգիներում։ Մինչև 1960-ականների վերջը համարվում էր անտառաբնակ, ներկայումս թափանցել է քաղաքատիպ բնակավայրերի մերձակա անտառաշերտերը և պուրակները։
Հանդիպում է Երևանում և նրա շրջակա այգիներում։ Երգում են միայն արուները։ Երգը նման է սրնգի կլկլոցի։ Բնադրում է մարտի վերջից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, շաղախում ցեխով և տեղադրում թփերի կամ ծառերի վրա։ Դնում է 3-7 ժանգագույն պտերով կապտականաչավուն ձվեր։ Տալիս է երկու սերունդ։ Սնվում է հիմնականում միջատներով, իսկ ձմռանը` նաև հատապտուղներով։
Տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Փոքր Ասիայից մինչև Չինական ծովի ափերը։

Wednesday, July 3, 2019

ՍԻՆԱԿԵՌՆԵԽ (Turdus Pilaris)


Շատ հետաքրքիր,գեղեցիկ փետրածածկ ունեցող մի թռչուն, որին անվանում են Սինակեռնեխ: Կեռնեխների ընտանիքին պատկանող այս թռչունը շատ աղմկոտ է և նրան չնկատելն անհնար է: Այն տարածված է ամբողջ Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում: 
Նրա գլուխը և պոչի վերին հատվածը մոխրագույն են, պոչը և թևերը սև իսկ փորիկը՝ որով նա առանձնա - նում է դարչնագույն պուտանման երանգներով: Թռչում են երամներով,բնադրում է ծառերին,ամռանը սնվում է միջատներով և անողնաշարավորներով իսկ ձմռանը պտուղներով և սերմերով:

Բու (Owl)