Monday, June 3, 2019

Երկնագույն Ալկեոն (Alcedo atthis)


Այս թռչունին ուղղակի հնարավոր չէ չնկատել: Իր նման ձկնորս գոյություն չունի: Մեջքը վառ կապտա-կանաչ երանգավորում ունի,իսկ փորիկի հատվածը նարնջագույն երանգներ: Քաշը ընդամեն 25-45 գրամ է: Երկար,ուղիղ կտուց ունի (չէ որ նա ձկնորս է),գլուխը մեծ է,թևերն ու պոչը կարճ:Էգն ու արուն միանման գունավորում ունեն: Ալկեոնը տեղաշարժվում է թևերի օգնությամբ,քանի որ ոտիկները փոքր են և նախատեված չեն երկար քայլելու համար:Ունի 6 ենթատեսակ,տարածված է ԵՎրասիայում,Աֆրիկայի հյուսիս-արմուտքում, Ինդոնեզիայում և Նոր Զելանդիայում: Սնվում է մանր ձկներով,հազվադեպ փոքր անվողնաշարավորներով: Նրանք թշնամիներ գրեթե չունեն,երբեմն երիտասարդներին որսում են ճուռակները և բազեները:Մարդը շատ հազվադեպ է որս անում նրա վրա,որպեսզի խրտվիլակ պատրաստեն:Ձուկ բռնում է սուզվելով՝ նախօրոք օդում մի պահ կանգ առնելով կամ նստած տեղից՝ դեպի ջուրը նետվելով:
Ըստ լեգենդի Նոյը Ալկեոնին ուղղարկել էր կրակի ետևից:Ալկեոնը թռավ բարձր՝ դեպի երկինք նրա թևերը ներկվեցին երկնքի գույնով:Երբ վերեվից տեսավ կրակը՝ իջավ և վերցրեց,կրակը այրեց նրա փետուրները ոտիկները:Դրանից հետո Ալկեոնի երանգավորում շատ նմանվեց կրակի գույներին:

No comments:

Post a Comment

Բու (Owl)