Էգ սիրամարգի սերը գրավելու համար արուն զարմանալի և հիասքանչ բաներ է անում: Նա բացում է իր երկար պոչի փետուրները` ինչպես մեծ հովհար:
Դա ամենանշանավոր տեսարանն է թռչունների աշխարհում:
Թվում է, թե արու սիրամարգը գիտի դա:
Նա դա անում է էգի համար` կանգնելով ինչպես զինվոր: Վերջում ուշադրությունը ավարտվում է փոքր պարով:
Էգ սիրամարգը ձևացնում է, թե դա չի տեսել: Երկար ժամանակ նա նայում է ուրիշ տեղ: Բայց որոշ ժամանակ հետո գեղեցկությունը հաղթում է նրան: Սիրամարգին դասում են հավերի ընտանիքին: Նա գրավիչ է, բայց հավը ավելի օգտակար է: Փաստորեն, հավը աշխարհի ամենաօգտակար թռչունն է: Բայց սրա մասին ավելի լավ է սիրամարգին չասել:
No comments:
Post a Comment