Շատ տարածված է բոլոր անտառներում և այգիներում, եթե լինես մի փոքր քաջալուրջ ապա անպայման կնկատես նրան: Այս փայտփորի մարմնի վերևի հատվածը սև է, ուսափետուրները խոշոր բծերով, ներքևից մարմինն ամբողջովին դարչնագույն է, իսկ պոչուկի ներքևի հատվածը կարմիր: Թռչում է ալիքաձև, սնվում է անողնաշարավորներով և սերմերով: Սնունդը հայթայթում է իր փորած ծառերի փչակներից: Շատ աշխատասեր է: Առավոտից մինչև ուշ գիշեր կարող ենք լսել նրա թխկթխկոցները: Փայտփորին անվանում են ծառերի բժիշկ, քանի որ փորելով ծառերի կեղևը, բացի սնունդ հայթհայթելուց վերացնում են ծառի համար վնասակար միջատներին: Բնադրում է ծառերի փչակում, ձվադրում է 4 - 7 հատ, ձվերը լինում են սպիտակ:
Subscribe to:
Post Comments (Atom)
-
Այս թռչունին ուղղակի հնարավոր չէ չնկատել: Իր նման ձկնորս գոյություն չունի: Մեջքը վառ կապտա-կանաչ երանգավորում ունի,իսկ փորիկի հատվածը նարն...
-
Շատ հետաքրքիր,գեղեցիկ փետրածածկ ունեցող մի թռչուն, որին անվանում են Սինակեռնեխ: Կեռնեխների ընտանիքին պատկանող այս թռչունը շատ աղմկոտ է և...
-
Չկա մեկը, ով սիրում է շամփրուկին: Նա փոքր թռչուն է` կեռ կտուցով, աչքերի շուրջը ունի սև փետուրներ: Այս ամենը նրան ավազակի է նմանեցնո...
No comments:
Post a Comment