Tuesday, June 18, 2019

Սովորական Սերինոս(Fringilla montifringilla)

Այս գեղեցիկ թռչունը իր չափսերով համապատասխան է ճնճղուկի չափսերին:Ձմռանը արուի գլուխը,վիզը և մեջքի որոշ հատված մոխրա- սրճագույն երանգավորում ունի: Ամռանը սև գույնի են:Կուրծքը կլոր տարի նարնջագույն է: Էգի գունավորումը ավելի համեստ է: Նրանց գլուխը և մեջքը սրճագույն է,իսկ կուրծքը մեղմ նարնջագույն: Բնադրում է Սկանդինավյան թերակղզում և Ռուսաստանում: XIX դարում արևմտյան ԵՎրոպայի բնակիչները բռնում էին հանուն "համեղ,մի փոքր դառը" մսի համար: Սերինոսը իր կեր հայթհայթում է գետնին,ծառերի տակ կամ թաքստոցին մոտ տարացքում:Հիմնական սնունդը սերմերն են:Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում:

Monday, June 10, 2019

Սև կեռնեխ (Черный дрозд, Turdus Merula)

Սև կեռնեխ (Черный дрозд,
Turdus Merula)  - այս թռչունին ճանաչել այնքան էլ դժվար չէ,
ճնճղուկից երկու անգամ մեծ է, և նույնքան փոքր է արջնագռավից (галка): Արուն
ամբողջությամբ սև է, դեղին-նարնջագույն կտուցով և նույնպիսի օղակով աչքի շուրջը: Երիտասարդ թռչունը և էգը շագանակագույն են, մուգ պոչով և համեմատաբար ավելի բաց գույնի կոկորդով ու փորիկով: Ամառը սիրում է բնակվել փշատերև, խառը, իսկ հարավում՝ լայնատերև անտառներում, ձորերում, ինչպես նաև բարձիթողի այգիներում և պուրակներում: Այդպիսի վայրեր նա զբաղեցնում է ամբողջ Եվրոպայում, Ռուսաստանի եվրոպական հատվածում և Կովկասում: Որոշ թռչուններ էլ նախընտրում են քաղաքային միջավայրը և ապրում են մարդկանց կողքին՝ հրաժարվելով նույնիսկ տաք երկրներ ճանապարհորդելուց: Սև կեռնեխին այնքան էլ դժվար չէ ուտելիք հայթայթելը, չէ՞ որ նա «ամենակեր» թռչուն է: Ուտում է տարբեր միջտներ, որդեր, սերմեր և հատապտուղներ, բայց սիրված ճաշատեսակը, այնումաենայնիվ, որդերն են: Իր բույնը սև կեռնեխը հյուսում է գավաթի նման, երբեմն 8 մ բարձրության վրա, երբեմն էլ շատ ցածր ծառերի ճյուղերին, կոճղերին, նույնիսկ գետնին՝ ծառերի արմատների միջև: 
Քաղաքաբնակ կեռնեխները կարող են նույնիղկ զավթել բաց պատշգամբում դրված ձեր ծաղկամանը կամ որոշ ժամանակ անգործության մատնված դույլը: Առավոտ շուտ և երեկոյան՝ մութն ընկնելիս, սև կեռնեխը սիրում է երգել: Նրա երգը նման է ֆլեյտայի տխուր եօևէջներին: Բայց այդ գեղեցիկ մեղեդիից բացի սև կեռնեխը երբեմն սուր ճիչեր է արձակում, երևի այդ էլ տրամադրության պակասից է: 
Երևանում նրան կարելի է հանդիպել ձմռանը, օրինակ, բուսաբանական այգում:

Tuesday, June 4, 2019

Կենսաբազմազանության օր

Մայիսի 22-ին Կենսաբազմազանության Միջազգային օրվա կապակցությամբ դասընթացավարներ Աստղիկը և Անին խոսեցին կենսաբազմազանության մասին: Մենք սովորեցինք թե ինչերից է այն բաղկացած, պատմեցինք մեզ հանդիպած տեսակների և դրանց պահպանման մեր փորձերի մասին:
Մեր դասընթացավար Անին և մենք

Մեր դասարանը

Monday, June 3, 2019

Երկնագույն Ալկեոն (Alcedo atthis)


Այս թռչունին ուղղակի հնարավոր չէ չնկատել: Իր նման ձկնորս գոյություն չունի: Մեջքը վառ կապտա-կանաչ երանգավորում ունի,իսկ փորիկի հատվածը նարնջագույն երանգներ: Քաշը ընդամեն 25-45 գրամ է: Երկար,ուղիղ կտուց ունի (չէ որ նա ձկնորս է),գլուխը մեծ է,թևերն ու պոչը կարճ:Էգն ու արուն միանման գունավորում ունեն: Ալկեոնը տեղաշարժվում է թևերի օգնությամբ,քանի որ ոտիկները փոքր են և նախատեված չեն երկար քայլելու համար:Ունի 6 ենթատեսակ,տարածված է ԵՎրասիայում,Աֆրիկայի հյուսիս-արմուտքում, Ինդոնեզիայում և Նոր Զելանդիայում: Սնվում է մանր ձկներով,հազվադեպ փոքր անվողնաշարավորներով: Նրանք թշնամիներ գրեթե չունեն,երբեմն երիտասարդներին որսում են ճուռակները և բազեները:Մարդը շատ հազվադեպ է որս անում նրա վրա,որպեսզի խրտվիլակ պատրաստեն:Ձուկ բռնում է սուզվելով՝ նախօրոք օդում մի պահ կանգ առնելով կամ նստած տեղից՝ դեպի ջուրը նետվելով:
Ըստ լեգենդի Նոյը Ալկեոնին ուղղարկել էր կրակի ետևից:Ալկեոնը թռավ բարձր՝ դեպի երկինք նրա թևերը ներկվեցին երկնքի գույնով:Երբ վերեվից տեսավ կրակը՝ իջավ և վերցրեց,կրակը այրեց նրա փետուրները ոտիկները:Դրանից հետո Ալկեոնի երանգավորում շատ նմանվեց կրակի գույներին:

Բու (Owl)